Երևան
21 / Մայիս / 2019

Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը դատարանում է
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան էր երեկ նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նա դատարանի որոշումից հետո դուրս եկավ Ռ. Քոչարյանի աջակիցների մոտ և շնորհակալություն էր հայտնում նրանց աջակցության համար: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դատարանի որոշումն իրենց բավարարում է: Դատարանում էր նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ով ներկա էր բոլոր դատավարություններին: Հիշեցնենք, որ դատարանը որոշեց ազատ արձակել Ռոբերտ ...
2019-05-18 16:18:09
Լարված իրավիճակ դատարանի մոտ. ոստիկանությունը հանդես եկավ կոչով
Նոր Նորքի իրավասության դատարանի մոտ իրավիճակը լարված է: Ոստիկանությունը քիչ առաջ կոչ արեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին և նրա դեմ ակցիա իրականացնողներին չխախտել ոստիկանական պատնեշը: Ոստիկանությունը հայտարարեց, որ տարածքը մանրամասն տեսագրվում է և բոլոր նրանք, ովքեր կխախտեն կարգը՝ կձերբակալվեն: Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը:
2019-05-18 15:55:08
«5-րդ ալիքի» տնօրինության հայտարարությունը
2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի ...
2019-05-18 15:21:33
Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Վերջիններս առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ: Պատգամավորները առաջարկում են գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել ՝ 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (...
2019-05-18 15:00:00
Ոչ հարիր բառապաշարով Փաշինյանի մասին գրառումից հետո Բելլա Լալայանն աշխատանքից ազ...
Արցախի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարություն մամուլի խոսնակ Բելլա Լալայանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: «Եվ այսպես, ՖԲ իմ անձնական էջում, իմ անձնական կարծիքն արտահատելու համար՝ քանի օր է, երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռորի. սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր. և դա խոսքի ազատության, ժողովդրավարություն հռչակած երկրում.. այս հանգամ...
2019-05-18 14:35:32
Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ․ ...
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե մանկապարտեզներից մեկում ծնողների ու երեխաների ներկայությամբ ցուցադրաբար ծխել է՝ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ: Իմ պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզներում ռեֆորմներն այնքան նկատելի են, որ անգամ փողոցում ծնողներից պարբերաբար շնորհակալության խոսքեր եմ լսում: Այն, որ հոդվածում գրվածը անհեթեթության ժանրի սուտ է, կարծում եմ...
2019-05-18 14:27:30
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ՝ պարոն Ն.Վ. Փաշինյանին, «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ՝ բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանից Հարգարժա՛ն պարոն վարչապետ, ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի (այսուհետ՝ ԲԳԿ) մասնավորեցման մասին կառավարության ծրագիրը գտնվում է իրացման փուլում։ Ձեզ դիմելու մեր անհանգստությունը պայմանավորված է պաշտոնական մամուլում շահագրգիռ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին շրջանառվող լու...
2019-05-18 14:10:20
Հայկ Սարգսյանը կրկին խմբագրել է իր աղմկահարույց գրառումը
Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին խմբագրել է իր աղմկահարույց գրառումը՝ ավելացնելով. «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։ Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։ Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշո՞ւմ է»։ Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպա...
2019-05-18 13:33:33
Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջը: «Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է ի...
2019-05-18 12:13:47
Հայկ Սարգսյանը կոչ է արել հավաքվել դատարանի դիմաց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է․ «Դեմ եմ Հանրապետականին» գրառումը, որով կոչ է արվում այսօր ժամը 13:00-ից հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ: Սակայն ավելի ուշ նա իր գրառումը հեռացրել է՝ թողնելով միայն «շեյրը»՝ հաշվի չառնելով, որ դա շատերն արդեն «սքրին շոթ» են արել:
2019-05-18 11:51:24
Տաշիր առևտրի կենտրոնի մոտ քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները
Մայիսի 17-ին, ժամը 23:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով վիզը: Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալ...
2019-05-18 11:16:25
Անիտա Հարությունյանը բացահայտել է Մամիկոն Դանիելյանի կապը՝ «Միսս Հայաստանի» խայտ...
Մոդել Անիտա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մտածում եմ, թե վերջապես երբ է Հայաստանում ընդունված լինելու, որ ամեն մարդ զբաղվի իր գործով: Միայն այդ դեպքում «Միսս Հայաստանը» կդառնա ոչ թե համացանցային ծաղրի առարկա, այլ մրցույթ, որին կցանկանան մասնակցել համապատասխան տվյալներ ունեցող բոլոր աղջիկները, իսկ ընտրված գեղեցկուհին միայն գովասանքի կարժանանա, ոչ թե համացանցային ատելության և պարսավանքի: Ինչպես ասում են՝ «ձուկը գլխից է հոտում», իսկ այս պարագայում որպես...
2019-05-18 10:13:58
Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հ...
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 13-ամյա երեխա է հղիացել։ Երեխայի հղիությունը 5-6 ամիս է։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երեխայի մայրը պնդել է, որ դստերը բռնաբարել են համադասարանցի 2 տղա: Լրատվամիջոցների հետ զրույցում երեխայի մայրը պատմել է, որ զույգ աղջիկ ունի, հղիացած աղջիկը մտավոր խնդիրներ ունի, առաջին կարգի թոշակառու է, նաև աղիքային խնդիրներ ունի։ Նա ասել է, որ ամիսներ առաջ դասերից հետո երեխաները՝ 2 քույրն ու դասարանցի 2 տղաները մնացել են հերթապ...
2019-05-17 17:57:11
Դոն Պիպոյի շակալները՝իշխանության ապավեն
Hayeli.am-ը գրում է.  Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությամբ Հայաստանի իշխանությունների պատերազմ են սանձազերծել միասնական Հայաստանի դեմ: Դատավարության ընթացքից եւ դատարանից դուրս կատարվող գործընթացներից կարող ենք փաստել, որ խնդիր է դրված մինչեւ վերջին խազը պառակտել ազգը, խորացնել ղարաբաղցի-հայաստանցի անջրպետը, որը, անշուշտ, վտանգավոր հետեւանքներով է հղի: Բանը հասել է նրան, որ իշխանության համար վարձու ցուցարարները բերանները շաղ են տվել արցախյան ազատամարտ անցած, իրենց կյանքով հերոսացած Ա...
2019-05-17 16:54:01
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար