Երևան
21 / Հուլիս / 2019

Մամուլի տեսություն

Ռուստամ Բադասյանի ընկերը՝ ՊԵԿ փոխնախագահ. միջնորդել է հենց նախարարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի հրամանով ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ-ում կփոխարինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ղեկավարելով հարկայինի իրավական բլոկը։ Հովհաննիսյանը, ի տարբերություն շատ նորաթուխ պաշտոնյաների, փորձ ունի, ՊԵԿ-ի ստորին օղակներից աճած կադր է, շարքային տեսուչից հասել էր մինչև ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնին: Ասում են՝ հենց Բադասյանն է բարեխոսել իր ընկերոջ համար։ «Ես չեմ թաքցն...
2019-07-04 18:00:10
Հրայր Թովմասյանը «հանձնվում» է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդեւանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշումը ստորագրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունով։ Մերժումը պատճառաբանված է հետեւյալ կերպ․ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը․․․ պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չ...
2019-07-04 15:05:01
Փաշինյանը զայրացել է
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները չեն ցանկանում անցումային արդարադատության հետ կապված օրենսդրական փաթեթը շուտ հանրայնացնել, անընդհատ ձգձգում են ու փորձում թեման թեժ պահել՝ տարբեր փորձագետների միջոցով քննարկումներով ու տարբեր թեզեր շրջանառելով: Թերթի՝ կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս փաթեթի մի տարբերակ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս դժգոհել է՝ ասելով, թե կարգավորումներն ու գործիքակազմը շատ մեղմ են, ու զայրացել,...
2019-07-04 11:09:13
Արմեն Սարգսյանը գերազանցել է Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Նախորդ շաբաթ ամփոփել է տվյալները, օրերս դրանք տրամադրել է մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռեւս չեն հրապարակել այդ արդյունքները: Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, «Լուսավոր Հայաստանինը»` 5,8, Հանրապետական կուսակցությանը` 5.1, Դաշնակցությանը` 3,5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վ...
2019-07-04 09:33:57
Ո՞վ է նոր փոխնախարարը. Նրա հայրը մեծ սեր ունի լուսանկարվել քրեական աշխարհի ներկա...
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Գրիգորյանը մինչ այդ՝ հեղափոխությունից հետո, փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի խորհրդականն էր: Ուշագրավ է, որ Քրիստինե Գրիգորյանը նախկին ՀՀԿ-ական է եղել: Նրա եղբայրը ներկայումս աշխատում է ոստիկանությունում, իսկ հայրը մեծ սեր ունի լուսանկարվել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ»: Առավել մանրամա...
2019-07-04 09:19:45
Արշակն այլեւս Վովայինը չէ. նա նոր տեր է փնտրում նոր իշխանության մեջ
«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սեւանում մենակ են տեսնում՝ առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում: Պարզվում է՝ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորը՝ Արշակ Հակոբյանի հետ միասին, այլեւս կապ չունի նախկին ոստիկանապետի հետ: Ավելին՝ Արշակ Հակոբյանը նրա հրաժարականի երրորդ օրն իսկ հեռացել է հանրապետությունից եւ վերադարձել է միայն 8-9 ամիս անց: Մեր տեղեկություններով, ներկայումս Արշակ Հակոբյանը նոր տեր է փնտրում նոր իշխանութ...
2019-07-04 09:17:32
Վարկով ապրող նախարարը. Հակոբ Արշակյանը հիպոթեքով է ցանկանում բնակարան գնել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անցած տարեվերջին դիմել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շահառու դառնալու համար։ Ուշագրավ է, որ Արշակյանը երկու բնակարան արդեն իսկ հայտարարագրել է և, փաստորեն, ևս մեկը ցանկանում է գնել, այն էլ՝ մատչելի պայմաններով։ Ինչևէ, հարկ է նկատել, որ այս կառավարության անդամները էականորեն տարբերվում են նախկիններից։ Վերջինները երբեք...
2019-07-03 18:11:30
«Միջակ ունակություններով, սուսիկ-փուսիկ աղջիկ էր». ՀՀԿ-ի աճեցրածը՝ ԱԺ հանձնաժող...
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում. ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, ոչ մի բանով աչքի չէր ընկնում, հետո դարձավ պատգամավոր Արտակ Զեյնալյանի...
2019-07-03 17:41:13
Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել Սասունի հարցով. մանդատը դնելու լուրի հեղինակը վարչ...
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, վարչապետ Փաշինյանը թեեւ սպասում էր, որ Սասուն Միքայելյանը հրապարակավ կարձագանքի ինչպես իշխող ուժի ղեկավար մարմնի կազմից դուրս գալու, այնպես էլ Աբովյանի ընտրությունների եւ Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքների պատմությանը, սակայն չէր սպասում, որ արձագանքն այդքան կոշտ կլինի: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ կերպ պետք է արձագանքի Սասուն Միքայելյանի ասածներին, ում նկատմ...
2019-07-03 11:33:33
Խուլերի միավորման նախագահը դատի է տվել արդարադատության նորանշանակ նախարարին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրիգոր Գրիգորյանը՝ պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է: Հավելենք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանի խուլերի միավորման գլխին սեւ ամպեր են կուտակվել: Խուլ ու համր...
2019-07-03 09:18:11
Տարոն Մարգարյանը արտագաղթել է. բիզնեսը եւս տեղափոխել է
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Չնայած նա Երեւանում ունի գործող բիզնեսներ, սակայն բիզնեսը հիմնականում տեղափոխել է Մոսկվա, որտեղ իրեն ավելի ապահով է զգում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
2019-07-03 09:15:49
«Աննա Մարգարյանը մեր «հորքուրի գանձը» չէ». Իմքայլականը մեղադրում է ԼՀԿ-ին «աբառո...
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության տապալումը: Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի պատկերացրել, թե ինչպես հաջողվեց ձախողել գործընթացը, քանի որ ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը: Պատգամավոր Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ձախողման մեջ դերակատարում ունեցավ «Լ...
2019-07-03 09:14:08
«Շա՞տ նեղեցին». Ալեն Սիմոնյանի ուշագրավ այցը ՌԴ՝ հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբե...
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար: Այս այցն ուշագրավ էր վերջին ժամանակներս հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում։ Երեկ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ շա՞տ «նեղեցին» ռուս գործընկերները, հատկապես նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսեթիան։ Պատգամավո...
2019-07-02 22:06:11
2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության եւ վեթինգի խնդիրները կարգավորելու եւ օրենսդրական գործիքակազմերը հստակեցնելու հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե: Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փո...
2019-07-02 11:33:00
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսայնութ. Ով է Վաչե Թովմասյանի կինը

Տեսանյութ. Ով է Արամ MP3-ի կինը

Ով է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է