17 / Նոյեմբեր / 2020 : 22-35

«Չնայած, որ մենք փոքր պետություն էինք, դարձանք հզոր, որովհետև գիտեինք գաղտնիքը». Լի Կուան Յու 

«Սինգապուրյան հրաշքը». նորանկախ աղքատ երկիր էր Սինգապուրը 1965 թվականին։ Աշխարհի առաջատար և զարգացած պետություններից մեկը դարձավ սակայն տասնամյակների առաջնորդ, վարչապետ Լի Կուան Յուի ջանքերով։
Նրա կառավարման ընթացքում Սինգապուրը զարգացող երկրից վերածվեց Ասիայի առաջատար ինդուստրիալ երկրներից մեկը:

 

◾Պետության քաղաքացին պետք է հրաժարվի ինչ-որ մեկի օգնությանը միշտ ապավինելու ցանկությունից, այլապես դա կդառնա սովորություն:
... 
◾Մեր պետության տնտեսական առաջընթացի հիմքը վստահություն ձեռք բերելն է. պետք է ջանքեր գործադրել, որ պետությունը վստահելի գործընկեր դառնա։
...
◾Ցանկացած մեծ քայլ առաջին հերթին երազանքի տեսք է ունենում, ու ես հորդորում էի իմ քաղաքացիներին՝ երազել այն պետության մասին, որն ուզում են ունենալ. նրանց երազանքները սկսեցին իրականություն դառնալ։
...
◾Եթե քո պետության ռեսուրսները բավարար չեն, ուրեմն դու անխտիր պետք է առավելություն ունենաս բանականությամբ (ինտելեկտով), կարգապահությամբ և ստեղծարար մտքերով:
◾Ես հասկացա, որ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար կարեւոր էր հետևյալը՝ աշխատավարձը կախված լինի ոչ թե աշխատանքի ժամերից, այլ որակից եւ արդյունքից։ 
...
◾Մենք սկսեցինք մեր մարդկանց դաստիարակումից։ Երբ մենք նրանց մեծ մասին համոզեցինք, սկսեցինք օրենքներ հրատարակել փոքրամասնությանը պատժելու համար՝ ովքեր կանխամտածված խախտում էին օրենքները։ Դա Սինգապուրը դարձրեց ապրելու համար հաճելի վայր։
... 
◾Մենք երբեք ուշադրություն չէինք դարձնում, թե ինչ տրամադրություններ ունի հասարակությունը, դա կարող էր կործանել մեր պետությունը, մենք ստիպում էինք հասարակությանը միայն ու միայն մտածել երկրի զարգացման ու երկրում կայունության ապահովման մասին։
...
◾Եթե ուզում եք, որ տնտեսությունն աճի ավելի լավ է, հարևանների հետ ոչ թե կռվել, այլ առևտրային հարաբերություններ ձևավորել:
... 
◾Չնայած, որ մենք փոքր պետություն էինք, դարձանք հզոր, որովհետև գիտեինք գաղտնիքը. սովորել՝ աշխատելու ընթացքում. սովորել, այնուհետեւ աշխատելու փոխարեն։
ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ
Author's cover photo
Ամսաթիվ 17 / Նոյեմբեր / 2020 : 22-35
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 23611անգամ
Վերջին լուրեր