LG-ն թափանցիկ հեռուստացույց է ներկայացրել
LG-ն ներկայացրել է 55 դյույմանոց թափանցիկ OLED հեռուստացույցը: Շնորհանդեսը տեղի է ունեցել CES 2021 ցուցահանդեսի շրջանակներում, գրում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Verge-ն:
OLED Smart Bed-ի նախատիպը կարող է դրվել մահճակալի ոտնակողմում, երբ չի օգտագործվում: Ընկերությունը նաեւ օգտագործման մի քանի սցենար է ցույց տվել, երբ հեռուստացույցը մասամբ է դուրս հանվում. այդ դեպքում այն տարբեր օգտակար տեղեկատվություն է ներկայացնում, օրինակ` ժամը եւ եղանակը: Նույն շրջանակի մեջ նաեւ բարձրախոսներ են ներկառուցված:
Թափանցիկ էկրանի հիմքով LG DIsplay-ը լուծումներ է ներկայացրել մետրոյի եւ այլ հանրային տարածքների համար. «Այս տեխնոլոգիան մաքսիմիզացնում է OLED-ի առավելությունները եւ կարող է օգտագործվել տարբեր վայրերում, այդ թվում` խանութներում, առեւտրի կենտրոններում, ճարտարապետական վայրերում, ինչպես նաեւ` հասարակական տրանսպորտում, մետրոյի վագոններում եւ ինքնաթիռներում»:
2020 թվականի օգոստոսին Xiaomi-ն հայտարարել էր 55 դյույմանոց թափանցիկ հեռուստացույցի թողարկման մասին: Հեռուստացույցը 120 հերց թարմացման արագություն, 10 բիթ գույնի խորություն ունի եւ ընդգրկում է DCI-P3 գունային տարածքի 93 տոկոսը: Սարքի տերերը պատմել են, որ չնայած հեռուստացույցի գինը յոթ հազար դոլար է, այն ընդամենը FullHD լուծաչափ ունի: