Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոց
«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:» Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
- Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։
- Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։
- Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։
«Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։» - գրել է Արշակյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն