06 / Մարտ / 2021 : 20-43

Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոց

«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:» Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

  • Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։
  • Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։
  • Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։


«Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։» - գրել է Արշակյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Դիտվել է 48876անգամ
Վերջին լուրեր