Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2021 : 14-20

 Google Maps հավելվածում Երևանի փողոցներում ադրբեջանական անունների մասին

Սա նոր երևույթ չէ, նման բաներ տարիներ շարունակ եղել են ու լինելու են: Պետք չէ մտածել, թե ադրբեջանցիներն ինչ-որ մեծ հնարավորություններ ունեն, սա ստանդարտ քվանտային խուլիգանություն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց  տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով Google Maps քարտեզներում երևանյան փողոցների, շենքերի անունների կողքին ադրբեջանական անուններ տեղադրելու մասին:

Հիշեցնենք, որ Google-ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել: Հավելվածի քարտեզում ադրբեջանական անուն է հայտնվել նաև Արմավիրի Պտղունք գյուղի տարածքում։

 

«Google-ն աշխատում է մարդկանց կողմից ներդրումների հիման վրա, այսինքն՝ այն, ինչ տեսնում ենք Google Maps-ում, մարդիկ են տեղադրում, հասցեներ կան, որոնք կայքերից են տեղադրվում, բայց հիմնականում մարդկանց կողմից է այն ստեղծվում, գրեթե բոլոր քարտեզներն այսպես են աշխատում: Սրանից էլ օգտվել են նրանք, մեկ մարդ նշում է, որ այս անունով տարածք կա, հետո մյուս օգտատերերը հաստատում են, ինչ-որ քանակի հաստատումից հետո ավտոմատ այն երևում է»,-ասաց  նա:

Մարտիրոսյանը նշեց, որ եթե նշված հասցեն սխալ է, մարդիկ կարող են բողոքել, ու այն կարող է անհետանալ: «Երևույթը գեղեցիկ չէ, նյարդայնացնող է, խեղաթյուրող է, որովհետև մարդը  կարող է ինչ-որ տեղ գնալ, Maps-ով չգտնի տարածքը: Սա ավելի շատ հոգեբանական ճնշման երևույթ է»,-ասաց նա և հավելեց, որ պատերազմի օրերին Google-ն արգելափակել էր փոփոխությունների հնարավորությունները, հիմա քանի պատերազմն ավարտվել է, նորից խմբագրում են թույլատրել:

Դիտվել է 29134անգամ
Վերջին լուրեր