12 / Ապրիլ / 2021 : 20-22

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերը դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Արմենպրեսի փոխանցմամբ` «Infoteka24» լրատվամիջոցը հայտնում է, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց:Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զինծառայողներից մեկի մայրը նշել է, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից և օգնություն են խնդրում Հայաստանից: Նա օգնություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից` գտնելու իրենց երեխաներին, որովհետև Ադրբեջանում ոչ ոք չի արձագանքում իրենց խնդրանքներին: Փետրվարի 8-ին ևս Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն էին խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Դիտվել է 11196անգամ
Վերջին լուրեր