13 / Ապրիլ / 2021 : 18-42

Հայաստանը Մոսկվայում մասնակցում է «ExpoElectronica» 23-րդ ցուցահանդեսին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է «ExpoElectronica» 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը։

Հայկական 9 տեխնոընկերություն «ARMENIA» միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում։
Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերությունների ղեկավարներ։

«ExpoElectronica»-ն Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսն է:
Դիտվել է 6813անգամ
Վերջին լուրեր