Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2021 : 11-11

Ո՞նց կարող եք հայ զինվորին այս օրվան հասցնել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբեմն ինձ թվում է, որ ՀՀ-ում մազոխիստների կառավարություն է։ Ձեզ այդքան հաճելի՞ է ստորանալ ու ծաղրի ենթարկվել։
Պատկերացնում ե՞ք, ադրբեջանցի զինվորները, որ մինչև վերջերս սարսափում էին միայն հայկական բանակի անունից, հիմա աշխարհով մեկ տարածում են մեր զինվորներին ծեծելով վռնդելու տեսանյութ։
Ու այս անհայրենիք տականքները առանց ամոթի մեկ կաթիլի հերքում են դրանց իսկությունը, վարչապետի անձնական օգտագործման կիսագրագետները հորթի հրճվանքով խոսում են տեսանյութի կեղծ լինելու մասին, այնինչ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է։


Դուք հայրենիք չունեք, դուք անգամ ընտանիքի գիտակցում չունեք, էլ ուր մնաց հայրենիքի ու պետականության։ Ո՞նց կարող եք այդ աստիճանի ստորացնել թշնամու դեմ կանգնող մեր եղբայր զինվորին։ Ո՞նց կարող եք հայ զինվորին այս օրվան հասցնել։
ւցե պաշտոնապես արձագանքե՞ք Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին։
Եթե Արարատի ու Տավուշի գյուղերը հանձնելու այդ լուրն էլ հաստատվեց, ապա դուք պետք է լույսի արագությամբ անհետանաք։
Որքան էլ մեր ազգին գլխաքանակ եք համարում, հույս չունենաք, թե կներվեք։
Իմ աստվածատուր երկիրը արժանի չէ այսպիսի ստորացման»։
Դիտվել է 24407անգամ
Վերջին լուրեր