Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2021 : 10-32

Բայդենն ու Էրդողանը կհանդիպեն․ կքննարկեն նաև Արցախի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել սպասվելիք հանդիպման օրակարգին։

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ երկոի երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկելու են Միջերկրական ծովի արևելքին, Սիրիային, Իրանին, Լեռնային Ղարաբաղին (Արցախ) առնչվող հարցեր։

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։

Էրդողանը և Բայդենն անդրադառնալու են նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններին։
Դիտվել է 7113անգամ
Վերջին լուրեր