15 / Հունիս / 2021 : 12-27

Դավիթ Գրիգորյանը լավ ընկեր է, լավ ղեկավար, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ, ենթակայի հետ որպես ղեկավար ու որպես ընկեր․ Ելենա Ոսկանյան



Yelaket.am-ի զրուցակին այս անգամ Ելանա Ոսկանյանն է, որը 1999 թվականից ճանաչել ու նախկինում աշխատել է Դավիթ Գրիգորյանի ղեկավարությամբ, Էրեբունի հարկային ծառայությունում։

«Միասին աշխատել ենք Պետական կոմիտեում, (այն ժամանակ Էրեբունի հարկային տեսչություն) Դավիթ Գրիգորյանը վերահսկողության բաժնի պետն էր, իսկ ես՝ որպես գլխավոր հաշվապահ։ Ու հետո Դավիթ Գրիգորյանը կարիերայով բարձրացել է մինչև տեսչության պետ»,- նշեց տիկին Ելենան։

«Դավիթ Գրիգորյանը եզակի հայ տղամարդու տեսակ է, որոնք հիմա քիչ կան։ Բարոյական բոլոր նորմերի, այսպես ասած, ներկայացուցիչ։ Դավիթ Գրիգորյանը լավ ընկեր է, լավ ղեկավար, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ, ենթակայի հետ որպես ղեկավար ու որպես ընկեր»,- մեզ հետ զրույցում նշեց Ելենա Ոսկանյանը։




«Դավիթ Գրիգորյանը գործի մեջ շատ խստապահանջ է, ղեկավարի և աշխատակցի սուբարդինացիան պահպանում էր։ Ուզում եմ նշել, որ կոլեկտիվը Դավիթ Գրիգորյանին այնքան էր սիրում, այնքան հարգում, և որպես ղեկավար և որպես ընկեր ու մարդ, որ իր անունը բարձր պահելու համար, բոլորս ավելի լավ էինք աշխատում, մեր գործը հաճույքով ու սիրով էինք կատարում։ Էլի եմ կրկնում՝ Դավիթ Գրիգորյանը եզակի մարդ է»,- իր կարծիքը հայտնեց տիկին Ելենան։

Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում։
Դիտվել է 15300անգամ
Վերջին լուրեր