17 / Հունիս / 2021 : 17-45

Դավիթ Գրիգորյանը բավականին լավ մասնագետ է, օրենսգրքին շատ լավ ծանոթ ու հնարավորին ճիշտ մոտեցում է ցուցաբերել ցանկացած հարցի․ Էլեոնորա Ասլանյան

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։

Yelaket.am-ը ներկայացնում է քաղաքացիների, նախկին գործընկերների կարծիքը Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի մասին։

«Դավիթ Գրիգորյանը որպես տեսչության պետ բավականին գրագետ, զարգացած, գործին շատ լավ ծանոթ ու շատ դրական անձնավորություն է»,- մեզ հետ զրույցում նշեց Էլեոնորա Ասլանյանը, ով նախկինում աշխատել է Դավիթ Գրիգորյանի հետ հարկային տեսչությունում՝ որպես տեսուչ։

Տիկին Ասլանյանը նշեց, որ Դավիթ Գրիգորյանը շատ ճշտապահ, իր խոսքին հավատարիմ մարդ է․ «Ամենայն լրջությամբ էր մոտենում աշխատանքին, բավականին լավ մասնագետ է, օրենսգրքին շատ լավ ծանոթ, ու հնարավորին ճիշտ մոտեցում է ցուցաբերել ցանկացած հարցի, միայն դրականը կարող եմ ասել, նա շատ է սիրում իր գործը»։

«Դավիթ Գրիգորյանը շատ է սիրում հայրենիքը, հայ ազգին, շատ է սիրում իր ընտանիքը»,- հավելեց տիկին Ասլանյանը։

Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում` այստեղ։

Դիտվել է 11595անգամ
Վերջին լուրեր