Ովքե՞ր են Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորման նախագծի հեղինակները /լուսանկարներ/

Մեծ հպարտությամբ ու խոնարհումով կյանքի կոչեցինք մեր գաղափարը` աշխատելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նախագծի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը:
«Երախտագիտությունս եմ հայտնում մեր թիմին և այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված էին այս նախագծում:
Հատուկ շնորհակալություն Karen Var-ին հիանալի գաղափարի համար»։
C-squared-ի ֆեյսբուքյան էջում էլ նշվում է․ «Մտահղացումը վերջապես իրականացվեց, խառնվել էին բոլոր զգացողությունները. պատասխանատվություն աշխարհի բոլոր հայերի նկատմամբ, ապրիլքսանչորսյան տխրություն ու միջավայրի խորհրդավորություն: Շնորհակալություն մեր ողջ թիմին ու գործընկերներին նվիրումի ու քրտնաջան աշխատանքի համար»։





