25 / Ապրիլ / 2020 : 09-46

 

Ովքե՞ր են Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորման նախագծի հեղինակները             /լուսանկարներ/

Մեծ հպարտությամբ ու խոնարհումով կյանքի կոչեցինք մեր գաղափարը` աշխատելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նախագծի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը:

«Երախտագիտությունս եմ հայտնում մեր թիմին և այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված էին այս նախագծում:

Հատուկ շնորհակալություն Karen Var-ին հիանալի գաղափարի համար»։

C-squared-ի ֆեյսբուքյան էջում էլ նշվում է․ «Մտահղացումը վերջապես իրականացվեց, խառնվել էին բոլոր զգացողությունները. պատասխանատվություն աշխարհի բոլոր հայերի նկատմամբ, ապրիլքսանչորսյան տխրություն ու միջավայրի խորհրդավորություն: Շնորհակալություն մեր ողջ թիմին ու գործընկերներին նվիրումի ու քրտնաջան աշխատանքի համար»։

Դիտվել է 24447անգամ
Վերջին լուրեր