21 / Օգոստոս / 2021 : 18-00
Այն կկարողանա գնալ խանութ և այլ առաջադրանքներ կատարել. Իլոն Մասկն ազդարարել Է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին
Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել Է Teslarati մասնագիտացված պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը:
Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամ: Դեմքի փոխարեն լինելու Է Էկրան, որի վրա պատկերվելու Է օգտակար տեղեկատվություն:
Նրա ձեռքերն ու ոտքերը կառավարվելու են 40 օժանդակ շարժաբերների օգնությամբ: Ռոբոտը կօգտագործի արհեստական բանականության սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում:
Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները:
Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հավաստիացրել Է, որ ռոբոտը նաև օգտակար Է կենցաղում. այն կկարողանա գնալ խանութ, բերել տարբեր առարկաներ և կատարել ամենօրյա այլ կարգադրություններ:
«Այն ստեղծվելու Է մարդկանց կողմից՝ մարդկանց համար: Այն ընկերական Է լինելու օգտատիրոջ նկատմամբ և օգնելու Է ազատվել վտանգավոր, մենատիպ և ձանձրալի խնդիրներից»,-ասել Է Մասկը:
Միջոցառման ընթացքում ընկերության աշխատակիցները նաև ներկայացրել են Dojo գերարագ համակարգիչը, որը նախատեսված Է Tesla-ի ավտոմեքենաների ավտոպիլոտի ուսուցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Դիտվել է
10802անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...