Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Փետրվար / 2022 : 17-51

GetContact. Թուրքական լրտեսական ծրագիր է. Սամվել Մարտիրոսյան հիմնավորում է, թե ինչու պետք է այն ջնջել հեռախոսից

GetContact-ը Հայաստանում շարունակում է մնալ ամենաօգտագործվող հավելվածը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի հիմնավորում է ներկայացնում, թե ինչու պետք է այն ջնջել հեռախոսից։

Նրա խոսքով, չնայած այն ներկայացվում է որպես բրիտանական արտադրանք, հավելվածը թուրքական է, և մեծ է հավանականությունը, որ այն կապ ունի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։

GetContact-ը տանում է մարդու հեռախոսում գրանցած կոնտակտները։

«Պատկերացնենք, որ կամայական զինծառայողի ընկերներից մեկը նրան գրանցել է կոչումով։ Իսկ դա թույլ է տալիս հատուկ ծառայություններին հասկանալու ով ով է»,-նշում է նա։

Անդրադառնալով հավելվածի «խնդրած» թույլտվություններին՝ փորձագետը դրանք որակում է «զուլում»։


«Մտնելով «app permissions» բաժին, դուք կտեսնեք, թե ինչեր եք թույլ տալիս, որ անի GetContact-ը։ Օրինակ, թույլ եք տալիս, որ նկարի, կարող է իմանալ, թե դուք որտեղ եք գտնվում, կարող է դիկտոֆոնը միացնի ու ձայնագրի ձեր խոսակցությունը, բոլոր հեռախոսազանգերը ֆիքսի, մուտք ունենա բոլոր ֆայլերին, ուսումնասիրի ինտերնետի շարժը, ձեր փոխարեն պատասխանի զանգերին, հեռախոսը bluetooth-ով կապի այլ սարքերի»,-նշում է փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքով, հավելվածը կարող է նկարել նաև այն ժամանակ, երբ հեռախոսը հանգիստ վիճակում է,կամ էլ մարդն օգտվում է այլ ծրագրից։

«Այնպես որ սա իդեալական լրտեսական գործիք է, որը դուք փաստացի ձեր ձեռքով տեղադրում եք հեռախոսում, մուտք եք տալիս այս ծրագրին, որը թուրքական է»,-ասաց նա։

Տեսանյութ

Դիտվել է 79840անգամ
Վերջին լուրեր