Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 17-39

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է հեռանալ Ռուսաստանից

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնց ներկայությունը Ռուսաստանում պարտադիր չէ, լքել երկիրը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին,հաղորդում է «Коммерсантъ» լրատվամիջոցը։


«Խորհուրդ է տրվում Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնց ներկայությունը և նրանց ընտանիքների ներկայությունը Ռուսաստանում նշանակալի չէ, պայմանավորվել այդ երկրից հեռանալու մասին, միջոցներ ձեռնարկել երկիրը լքելու համար՝ դեռևս գոյություն ունեցող երթուղիներով»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի հրամանով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն ութերորդ օրը։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինայի քաղաքներում կրակոցներ և պայթյուններ են տեղի ունենում։ Առաջիկա ժամերի ընթացքում պետք է կայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23119անգամ
Վերջին լուրեր