04 / Մարտ / 2022 : 13-46

Ուկրաինացիներ, «Բարսելոնան» ձեզ հետ է. Ժոան Լապորտա

Իսպանական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աջակցել է ուկրաինացիներին:

«Բարսելոնայի անունից ես ցանկանում եմ ցույց տալ մեր աջակցությունն ու համերաշխությունը ողջ Ուկրաինայի ժողովրդին:

Ամեն անգամ, երբ մենք հնարավորություն ունեինք այցելել Ուկրաինա, մենք նկատում էինք մեր ակումբի երկրպագուների մեծ աջակցությունը: Մեր համայնքում կան նաև բազմաթիվ ուկրաինացի մարզիկներ, ովքեր օգնել են ընդլայնել ակումբի պատմությունը: Դուք բոլորդ, ովքեր տառապում են անարդար պատերազմի սարսափից, իմացեք, որ մենք ձեզ հետ ենք և կօգնենք աջակցել ուկրաինացիներին, ովքեր գալիս են ապաստան փնտրելու մեր երկրում։

Ուկրաինացիներ, «Բարսելոնան» ձեզ հետ է: Դադարեցրե՛ք պատերազմը»,- ասել է Լապորտան՝ Ուկրաինայի ժողովրդին ուղղված ուղերձում։

Կարդացեք նաև՝ Ռոման Աբրամովիչը վաճառում է «Չելսի»-ն. հասույթը կհատկացվի Ուկրաինայում պատերազմի զոհերի ընտանիքներին


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5744անգամ
Վերջին լուրեր