26 / Մայիս / 2022 : 12-10

Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել (տեսանյութ)

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։

25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։
Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։

Անձամբ ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը»։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 108890անգամ
Վերջին լուրեր