03 / Հունիս / 2022 : 18-27

Նիկոլ, արի ստեղ. եթե այդքան համարձակություն չունես, պատրաստ ենք քո ուզած տեղը հանդիպելու. Սաղաթելյան

Այս պահին կառավարության բոլոր մուտքերը շրջափակված են. մեր պահանջը հետեւյալն է, որ դեռ 2,5 ժամ հնարավորություն կա ԱԺ նիստը գումարելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք այստեղ ենք, որովհետեւ կառավարությունից է ղեկավարվում խորհրդարանը:

Այն պահին երբ մենք հրապարակից հայտարարեցինք, որ շարչժվում ենք կառավարության շենք, դրանից 5 րոպե հետո ինքը էստեղից փախել է, բայց դա իրեն չի փրկում: Կառվարության շենքում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, կառավարության անդամներ, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ: Եվ ասում ենք՝

Նիկոլ, ուր ես փախել, չգիտենք, արի ստեղ, արի հարցերին պատասխան տուր: Եթե այդքան համարձակություն չունես, պատրաստ ենք քո ուզած տեղը հանդիպելու, բայց երկար փախնել չես կարող: Շարունակելու ենք շենքի շրջափակումը, մինչեւ ստանանք մեր հարցերի պատասխանը: Մինչեւ 20.00-ն ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա»,-ասաց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են կառավարության շենք եւ շրջափակել կառավարության բոլոր մուտքերը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23171անգամ
Վերջին լուրեր