04 / Հունիս / 2022 : 17-23

Պիկեն ու Շակիրան հաստատել են բաժանման մասին լուրը և տարածել հայտարարություն

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել են իրենց բաժանման մասին լուրը։ «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն իրավիճակն ըմբռնելու համար»,- ասված է երգչուհու հայտարարության մեջ, որը տարածել է EFE-ն։

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ զույգի բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։Պիկեն և Շակիրան միասին էին 2011–ից, ունեն երկու երեխա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44875անգամ
Վերջին լուրեր