11 / Հունիս / 2022 : 13-03

Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպմանը։

Հայտացուցակում չեն ընդգրկվել Հենրի Ավագյանը, Արման Հովհաննիսյանը, Հայկ Իշխանյանը, Հովհաննես Համբարձումյանը և Էդուարդ Սպերցյանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ուկրաինա - Հայաստան խաղը տեղի կունենա այսօր հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։ Հանդիպումը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Նշենք, որ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը։


Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Ռուդիկ Մկրտչյան - «Արարատ»

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդգար Մալաքյան - «Արարատ»

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա)
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականը Ուկրաինայի դեմ խաղում դաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկով։

Yelaket.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17218անգամ
Վերջին լուրեր