21 / Հունիս / 2022 : 15-37

«Պիկեն տանջվում է, նա վատ վիճակում է»․ Բարսելոնայի նախագահ

Հունիս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Պիկեն ամուսնալուծվել են․ տարբեր լրատվամիջոցներ շտապեցին հայտնել, որ պատճառը եղել է Պիկեի բազմազան դավաճանությունները, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք գտնվել են «ազատ հարաբերությունների» մեջ։

Այսպիսով զույգը դեռ չի մեկնաբանել, թե որն է ամուսնալուծության հիմնական պատճառը, բայց Բարսելոնայի նախագահը նախօրեին տված հարցազրույցում հայտնել է Պիկեի կարգավիճակի մասին։

«Պիկեն տանջվում է, այն ինչ կատարվում է նրա անձնական կյանքում նրան չի թողնում կենտրոնանալ․ մի դիտարկեք նրան, որպես սառնասիրտ մարդ, նա իրոք վատ էմոցիոնալ վիճակում է գտնվում»,- հայտնել է Բարսելոնայի նախագահը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25274անգամ
Վերջին լուրեր