07 / Հուլիս / 2022 : 18-01

Շակիրայից բաժանվելուց հետո Պիկեի հեղինակությունը մեծապես տուժել է


Արդեն հայտնի է, որ երգչուհի Շակիրան եւ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն բաժանվել են12 տարվա հարաբերություններից հետո։ Ըստ ԶԼՄ-ների՝ պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։

Դրանից հետո, իհարկե, Ժերար Պիկեի հեղինակությունը մեծապես տուժել է։ Մեկ ամսում սոցիալական ցանցերում նրա հետեւորդների թիվը պակասել է 5 միլիոնով։ Շակիրայի զայրացած երկրպագուները պաշտպանել են իրենց կուռքին եւ, հավանաբար, այժմ ֆուտբոլիստը պետք է նոր լսարան հավաքի։

Պիկեն եւ Շակիրան ունեն երկու երեխա՝ Միլանն ու Սաշան։ Այժմ երկու ծնողներն էլ պատրաստվում են խնամակալության հայցին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11643անգամ
Վերջին լուրեր