12 / Օգոստոս / 2022 : 19-21

Ժամանակի հոսքը ձեր օգտին օգտագործելու հմտություն. բիզնես մոտիվացիա

Նախորդ նյութի հղումը՝
7. ՎՏԱՆԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՒ ՎԱԽԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ. ՌԻՍԿ

8. ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈՍՔԸ ՁԵՐ ՕԳՏԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե երբևէ հզո՜ր-գերբնական որեւէ ունակություն ձեր մեջ բացահայտեիք, թո՛ղ դա լիներ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ:
Համաձա՞յն եք...
Ընդունե՛ք, որ այն բացարձակ գերհմտություն եւ ուժ է։

Հնարավոր է, որ անմիջապես չկարողանաք վերադարձնել ժամանակը կամ սավառնել տիեզերքով, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող օգտագործել ժամանակը ձեր օգտին աշխատելու նպատակով:

Յուրաքանչյուր որոշում, որը դուք կայացնում եք հիմա, կապված է ժամանակի հետ:

Ճիշտ եւ խելացի որոշումներ կայացրե՛ք այսօր և վաղը կքաղեք բոլոր օգտակար պտուղները։

Ժամանակն ամեն դեպքում անցնում է շատ արագ, համոզվեք, որ այն, ինչ անում եք ներկայում, ճանապարհ է դեպի ձեր պատկերացրած ապագան։

Հաջորդիվ ՝ 9. ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԺ Է

Հետեւելով մեր նյութերի շարքին դուք կսովորեք կառավարել ձեր ժամանակը եւ կտիրապետեք բիզնեսի զարգացման գաղտնիքներին։

Ընթերցել նաեւ՝
«Նայեք դեպի ապագա»՝ https://yelaket.am/am/article/27589

«Տիրապետել ժամանակին»՝ https://yelaket.am/am/article/27591



Author's cover photo
Ամսաթիվ 12 / Օգոստոս / 2022 : 19-21
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 13971անգամ
Վերջին լուրեր