29 / Օգոստոս / 2022 : 15-57

Ինչպիսին կլինի նոր iPhone-ը, որը կներկայացվի հաջորդ շաբաթ

Ամերիկյան Apple ընկերությանամենամյա շնորհանդեսից մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին iPhone-ի նոր մոդելների լուսանկարներ։ Ինչպես նաև նոր տեղեկություններ են արտահոսել համացանց։ Ինչպիսիսին կլինեն սմարթֆոնների նոր տարբերակները։

Բացի նորացված դիզայնից, սմաթֆոնը կհամալրվի ավելի մեծ տեսախցիկով։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 7-ի շնորհանդեսին iPhone 14-ը կներկայացվի հինգ գույներով՝ սպիտակ, սև, ոսկեգույն, կապույտ և մանուշակագույն։
Ենթադրվում է, որ սմարթոնի գները կբարձրանան մինչև 1148 դոլար՝ Pro-ի համար, 1263 դոլար՝ Pro Max-ի համար:

Ըստ լուրերի, iPhone 14-ը կառաջարկի ուղիղ արբանյակային հաղորդակցություն: Սա թույլ կտա օգտատերերին շտապ օգնություն կանչել այն վայրերում, որտեղ բջջային ծառայություն չկա:


Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47870անգամ
Վերջին լուրեր