10 / Սեպտեմբեր / 2022 : 16-19

Արքայազն Չառլզը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III (տեսանյութ, լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզ Ֆիլիպ Արթուր Ջորջն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Սենթ Ջեյմսի պալատում պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III։

Չառլզ III թագավորը ելույթ է ունեցել՝ ազդարարելով իր սիրելի մոր՝ թագուհու մահվան մասին։

«Ամբողջ աշխարհը ցավակցում է ինձ այս անդառնալի կորստի համար»,-ասել է բրիտանացի միապետը:




Ելույթից հետո թագավորը երդվել է եւ ստորագրել հռչակագիրը։



Առաջին վկան, որը ստորագրել է երդումը, եղել է նրա ժառանգը՝ Ուելսի արքայազն Ուիլյամը։



Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Գորդոն Բրաունը, Դեւիդ Քեմերոնը, Բորիս Ջոնսոնը եւ Թերեզա Մեյը ներկա են գտնվել նոր թագավորի հռչակման արարողությանը։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են Բուքինգհեմյան պալատի ու երկրով մեկ ծածանվող բոլոր դրոշները։

Եղիսաբեթ II թագուհին գահակալել է 70 տարի։

Պատրաստեց՝ Yelaket.am-ը


Կարդացեք նաև

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է․ The Guardian

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նոր տիտղոսներ են ստացել

Չարլզ III Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

Jaguar, Range Rover. Ի՞նչ մեքենաներ էր սիրում վարել Եղիսաբեթ II (լուսանկարներ)

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո թագավորական շատ խորհրդանիշներ կփոխվեն

Թագուհու և արքայական ընտանիքի ամենահաջող ու ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է

«Ես նրան շատ կկարոտեմ»․ Էլթոն Ջոնը՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին

Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար․Չարլզ III

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով

Արդյո՞ք Պուտինը կմասնակցի Եղիսաբեթ II հուղարկավորությանը

«Նա ոգեշնչում էր իր առաջնորդությամբ»․ Բեքհեմը ցավակցություն է հայտնել Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ

Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար․Չարլզ III

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 46449անգամ
Վերջին լուրեր