12 / Սեպտեմբեր / 2022 : 15-33

Արքայազն Ուիլյամը և նրա կինը հարստացել են Եղիսաբեթ II թագուհու մահից հետո

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II թագուհու մահից հետո թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, միլիարդատերեր են դարձել։ Այս մասին հայտնում է Daily Star թերթը։

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն անմիջապես ժառանգել Է Քոռնուելի դուքսի տիտղոսը եւ այժմ Քոռնուելի ու Քեմբրիջի դուսքն է, իսկ Քեյթը՝ Քոռնուելի ու Քեմբրիջի դքսուհին:

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Մեծ Բրիտանիայի Չաչլզ III թագավորը որդուն՝ Ուիլյամին, հայտարարել Է Ուելսի արքայազն, իսկ նրա տիկնոջը՝ Քեյթին՝ Ուելսի արքայադուստր:



Նոր տիտղոսներն ստանալուց հետո արքայազն Ուիլյամի կարողությունն այժմ գնահատվում Է 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Քոռնուելի դուքսի եւ Քոռնուելի դքսուհու տիտղոսներ ստանալը նշանակում Է, որ Ուիլյամն եւ Քեյթը ժառանգում են մեծ քանակությամբ հողակտորներ, անտառներ, գետեր եւ ակտիվներ, գրում Է թերթը:

Ներկայում Ուելսի արքայազնը եւ արքայադուստրը շուրջ 128 հազար ակր հողատարածություններ ունեն Անգլիայի եւ Ուելսի 20 կոմսություններում։



Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը երկիրը կառավարել Է ավելի քան 70 տարի, վախճանվել Է Շոտլանդիայում 96 տարեկան հասակում։

Նշենք, որն Մեծ Բրիտանիան այժմ 10-օրյա ազգային սուգ է հայտարարել։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի նոր թագավորը Եղիսաբեթ II-ի որդին է՝ Չարլզը, ով վերցրեց Չարլզ III անունը։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է․ The Guardian

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նոր տիտղոսներ են ստացել

Չարլզ III Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

Jaguar, Range Rover. Ի՞նչ մեքենաներ էր սիրում վարել Եղիսաբեթ II (լուսանկարներ)

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո թագավորական շատ խորհրդանիշներ կփոխվեն

Թագուհու և արքայական ընտանիքի ամենահաջող ու ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է

«Ես նրան շատ կկարոտեմ»․ Էլթոն Ջոնը՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին

Պապարացիները ֆիքսել են Քեյթ Միդլթոնին․ առաջին կադրերը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո


Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար․Չարլզ III

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով

Արդյո՞ք Պուտինը կմասնակցի Եղիսաբեթ II հուղարկավորությանը

«Նա ոգեշնչում էր իր առաջնորդությամբ»․ Բեքհեմը ցավակցություն է հայտնել Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ

Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար․Չարլզ III

Արքայազն Չառլզը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III (տեսանյութ, լուսանկարներ)

«Առանց նրա այս տեղը դատարկ է»․Արքայազն Հարրին թագուհի Եղիսաբեթ II մահից հետո առաջին անգամ խոսել է
Դիտվել է 86113անգամ
Վերջին լուրեր