Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հոկտեմբեր / 2022 : 11-53

Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժի տեսագրությունները խորապես ցնցող են. Ֆրանսիայի ԱԳՆ

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատժի տեսագրությունները խորապես ցնցող են»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում արված գրառման մեջ։ Գրառմանը կից՝ թվիթերյան էջում նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական էջի հղումը, որտեղ մասնավորապես ասվում է.


«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժի տեսանյութերը խորապես ցնցող են։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված այս արարքների հետաքննության մեկնարկը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»։

Ֆրանսիան կոչ է արել նաև ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների մահապատժի ենթարկելը

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարության տեսանյութերի համակողմանի վերլուծություն` ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով․ ՌԴ ԱԳՆ






Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին






Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35583անգամ
Վերջին լուրեր