12 / Հոկտեմբեր / 2022 : 11-08

ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Ղրիմի կամրջի պայթեցման գործը, ձերբակալվածների մեջ կա ՀՀ քաղաքացի (տեսանյութ)

ՌԴ ԱԴԾ-ն հաստատել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ միասին պարզել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,-ասվում է զեկույցում։

ԱԴԾ-ն նաև բացահայտել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության նախապատրաստման 12 հանցակցի, նրանցից ութը ձերբակալվել են։

«Ներկայում քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ռուսաստանի հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը»,-հայտնել են ՔՀԿ-ից։


Գերատեսչության տվյալներով՝ հարձակման համար ռումբը քողարկված է եղել ժապավենների գլանափաթեթներում։ Օդեսայից պայթուցիկներն ուղարկվել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։

ԱԴԾ-ն հրապարակել Է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի զննության տեսանյութը:
Կարդացեք նաև՝

Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով կան զոհեր. նոր մանրամասներ

Ղրիմի կամրջի պայթյունի պահը (տեսանյութ)


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝

Բայդենը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել բողոքել ԱՄՆ-ից

Ուկրաինան շարունակվում է հրթիռակոծվել․ ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի զանգվածային հրետակոծումը դեռ միայն սկիզբն է. ռազմական փորձագետ

Ռուսաստանի պատասխանը կոշտ է լինելու․Պուտին

Հանցագործություններն անպատասխան թողնելն անհնար է․ Պուտին



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 19003անգամ
Վերջին լուրեր