09 / Նոյեմբեր / 2022 : 14-21

Չինաստանը ստեղծել է աշխարհում առաջին ծալվող iPhone-ը․ Տեսանյութ

Չինացի ինժեներն իր iPhone 13 Pro-ից ինքնուրույն հավաքել է ծալովի սմարթֆոն։

Չինաստանում ինժեները ստեղծել է աշխարհում առաջին ծալվող iPhone-ը։ Սարքը ոչ մի կապ չունի Apple-ի հետ, այն ընդամենը նախատիպ է։ Apple-ը նախատեսում է նման սարք թողարկել 2025 թվականից ոչ շուտ։


Ինժեներն իր iPhone 13 Pro-ից ինքնուրույն հավաքել է ծալովի սմարթֆոն: Տեսանյութում նա պատմել է, որ սարքի վրա աշխատանքներ են տարվել մեկ տարուց քիչ ավելի։

Ինժեներին հաջողվել է ստեղծել լիարժեք ֆունկցիոնալ սարք։ Նա այն անվանել է iPhone V։


«Ծալովի սմարթֆոն ստեղծելու համար ես ստիպված էի ապամոնտաժել iPhone 13 Pro-ն և վերակազմավորել բաղադրիչները նոր կորպուսի մեջ՝ Motorola RAZR-ի ծխնիով (петля): Սմարթֆոնի բոլոր բաղադրիչները բաժանվել են 2 մասի՝ ներքևում՝ մայր պլատա և հիշողության սարք, վերևում՝ մարտկոց և տեսախցիկի սենսորներ»,-նշել է ինժեները։

Սմարթֆոնի որոշ դետալներ տպվել են 3D տպիչի վրա։ Ինժեները նաև կարգավորել է iOS-ը ծալովի ձևի գործոնի համար:

Էնտուզիաստը խոստովանել է, որ ամենադժվարը օրիգինալ էկրանը ճկունի վերածելն էր։ «Հաճախ էկրանները ձախողվում էին կափարիչի առաջին փակումից հետո»,-նշել է նա։

Տեսանյութը՝ ստորև

Դիտվել է 52409անգամ
Վերջին լուրեր