13 / Նոյեմբեր / 2022 : 19-09
«Հայկական ապրանքները կարող են մրցել համաշխարհային բրենդների հետ»․ «Buy Armenian»-ի համահիմնադիր
««Buy Armenian»-ը ի սկզբանե ֆեյսբուքյան խումբ էր, որտեղից ԱՄՆ-ում բնակվող մարդիկ հայկական արտադրանք էին ձեռք բերում։ Որոշ ժամանակ աշխատելով այդ ուղղությամբ տեսանք, թե դժվարություները որտեղ են՝ սփյուռքի հետ կապը ստեղծել, փոխադրման, վճարման դժվարություններ և այլն։ Այդ պահին մտածեցինք՝ պետք է ստեղծել buyarmenian.com հարթակը, որն ամեն ինչին լուծում կտա»,- Yelaket USA-ի «Զրույց Հայկի հետ» փոդքասթի ընթացքում ասել է «Buy Armenian»-ի համահիմնադիր Լիլիթ Օդաբաշյանը՝ խոսելով հարթակի ստեղծման գաղափարի և անցած ճանապարհի մասին։
Հիշեցնենք, որ «Buy Armenian» հարթակը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ չափազանց դժվարին ժամանակներ են եղել հայ տնտեսվարողների համար։ Այդ ժամանակ էլ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը, որը շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել ու մեծ արձագանք ստացել։
Լիլիթը խոսել է նաև հարթակի միջոցով ամենաշատը ձեռք բերվող ապրանքների մասին․ «Ամենաշատը գնում են ուտեստներ՝ չիր, մեղր, թեյ, բայց վաճառում ենք ամեն տեսակի հայկական արտադրանք, ունենք գորգեր, զարդեր, հագուստներ, շարֆեր, ինչ ցանկանաք հնարավոր է գտնել այս հարթակում։ Ունենք 1100 արտադրող ու վաճառող, որոնց 95 տոկոսը Հայաստանից են, և հարթակում ներկայացված է 11 000 ապրանք։ Յուրաքանչյուր ապրանք պատվիրատուին հասնում է 7-14 օրվա ընթացքում, բայց հուսով եմ՝ ավելի կարագանա մեր առաքումը»։
Լիլիթը համոզված է, որ հայկական արտադրությունը կարող է մրցակցել աշխարհի բրեդների հետ։ Նա ընդգծել է․ «Միակ տարբերությունն այն է, որ համաշխարհային բրենդները լավ մարքեթինգ են արել։ Հայ ժողովուրդը առիթ չեն ունեցել այդ մարքեթինգն անելու, ուստի «Buy Armenian»-ի պարտականությունն է դա մեզ վրա վերցնել։ Հավատացե՛ք, հայկական արտադրանքն իսկապես կարող է մրցակցել համաշխարհային բրենդների հետ, քանի որ որակը շատ ավելի լավն է և այլ առավելություններ կան»։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալու է «Ամանորի սպասումով» հայկական տոնավաճառը, որտեղ ներկայացված են լինելու շուրջ 80 հայ արտադրողների ապրանքատեսակները։ Լիլիթը հատուկ ընդգծել է, որ հրավիրված են արտադրողներ Հայաստանից, որոնք պետք է անձամբ լինեն ԱՄՆ-ում և ներկայացնեն իրենց արտադրությունը։ Այսպիսիններից մեկը չրերի արտադրությամբ զբաղվող «Կեռաս» ապրանքանիշն է։
«Buy Armenian»-ի համահիմնադիրը զրույցը եզրափակել է տոնավաճի մասին խոսքով․ «Ամբողջ աշխարհը սուրբ ծննդյան տոներին նվերներ է գնում․ մեր նպատակն այն է, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին հայը քաջալերի հային։ Եթե դու, ամեն դեպքում, պետք է նվեր գնես, ինչո՞ւ չգնես այն հայ արտադրողից»,- հարցնում է Լիլիթը և շարունակում,- «Մենք ուզում ենք հասնել ամեն հայի տուն և ասել՝ գնի՛ր հայկականը։ Ես, եթե որևէ տեղ մի բան եմ տեսնում, մտածում եմ արդյոք կա՞ այս նույնի հայկականը, և եթե այո, ապա գնում եմ հայկականը։ Կարծում եմ, որ եթե հայության գոնե 10 տոկոսն այսպես մտածեր, ավելի լավ կլիներ»։
Նշենք նաև, որ «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման գործընթացն արդեն սկսել է, և եթե կան տնտեսվարողներ, որոնք ցանկանում են մասնակցել, ապա անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Կարդացեք նաև՝
Դիտվել է
15638անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
09 / Ապրիլ / 2020
ԱՄՆ կոնգրեսականներն Էր Ռիյադին նախազգուշացրել են պատասխան քայլերի մասին, եթե թագավորությունը...
Մոտ 50 հանրապետական կոնգրեսական Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանին հայտնել են, որ Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի միջեւ տնտեսական եւ ռազմական համագործակցությունը վտանգի տակ կհայտնվի, եթե...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
20 / Մայիս / 2020
Վերաբացված Կալիֆոռնիա. բիզնեսները տուժում են նոր սահմանափակումներից
Կալիֆոռնիայի նահանգը թույլատրել է որոշ բիզնեսներին վերաբացվել աստիճանաբար և փուլերով: Մարդիկ հարմարվում են նոր իրողություններին՝ հաշվի առնելով, որ ավելի քան 70 հազար մարդ հիվանդացել է COVID-19- ով...
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...