16 / Նոյեմբեր / 2022 : 14-36

Նշվել են 2022 թվականի ամենահայտնի գաղտնաբառերը

2022 թվականին գաղտանաբառ (անգլ․password ) բառը դարձել է ամենահայտնի գաղտնաբառը, որն օգտագործում են օգտատերը, իրենց հաշիվները պաշտպանելու համար: Այս մասին ասվում է NordPass գաղտնաբառերի մենեջեր ընկերության զեկույցում, 30 երկրներում օգտատերերի տվյալները վերլուծելուց հետո։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։


Ըստ տվյալների՝ գաղտնաբառ (անգլ․password ) բառն առավել հաճախ օգտագործվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում։ Երկրորդ ամենահայտնի տարբերակը 123456-ն էր, որը վերջին երկու տարվա ընթացքում գլխավորում էր NordPass-ի աշխարհի ամենաթույլ գաղտնաբառերի ցուցակը։ Նման գաղտնաբառը այս տարի ամենահայտնին է մնացել Բրազիլիայում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Չիլիում, Կանադայում, Կոլումբիայում, Հունգարիայում, Մալայզիայում և մի շարք այլ երկրներում։


Թվերի ավելի «բարդ» համադրությունը եզրափակում է լավագույն եռյակը՝ 123456789: Այնուամենայնիվ, դա ավելի հուսալի չէ. նման գաղտնաբառի կոտրումը հատուկ համակարգչային ծրագրերի համար մեկ վայրկյանից քիչ ժամանակ է պահանջում, ասվում է զեկույցում:

ԱՄՆ-ում ամենահայտնի գաղտնաբառը եղել է guest բառը (անգլերեն «հյուր»)՝ սա աշխարհում չորրորդ ամենահայտնի կոդ գաղտնաբառն է:

Հինգերորդ տեղում անգլերեն ստեղնաշարի դասավորության հաջորդական տառերի համակցությունն է՝ qwerty:

Դրան հաջորդում են տարբեր պարզ թվերի համակցություններ, ինչպիսիք են 12345678, 111111, 12345:

Yelaket.am


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27735անգամ
Վերջին լուրեր