Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2022 : 12-57

Տասնյակից ավելի հայկական ընկերություններ մուտք են գործել ամերիկյան մեծ շուկա, ինչպե՞ս է դա հաջողվել․ Buy Armenian-ի հաջողության գրավականը

Լոս Անջելեսում հայտնի հայ բժիշկ, «Buy Armenian» ի համահիմնադիր Նշան Օդաբաշյանը լոսանջելեսյան Yelaket.am-ի տաղավարում անդրադարձել է «Buy Armenian» օնլայն հարթակի ստեղծման աշխատանքներին։

Ինչպես նաև Նշան Օդաբաշյանը մանրամասն ներկայացնում է «Buy Armenian»-ի աշխատանքները, իրականում ինչպե՞ս է կազմակերպվում, համակարգվում հարթակի աշխատանքները, ելնելով հայ արտադրողի շահերից, ինչպես է Հայաստանի արտադրանքը հասնում ամերիկյան գնորդին․ «Օդանավի միջոցով փոխադրություն ենք կատարում, որն էլ բավականին թանկ է, քանի որ Հայաստանը չունի ծովային ճանապարհ, որն ավելի էժան է։ Դժվարությունները մեզ չկանգնեցին՝ մեր սուրբ նպատակի ճանապարհին»։


Պատերազմի, կորոնավիրուսի պատճառով հայկական տնտեսությունը վնասներ էր կրել, և Օդաբաշյան ամուսինները ստեղծելով «Buy Armenian» -ը օնլայն վաճառքի հարթակը, որի նպատակը հարթակի միջոցով հայաստանյան արտադրողները կկարողանան վաճառել իրենց արտադրանքը նաև ամերիկյան շուկայում։


Նշենք, որ արդեն Yelaket.am-ը բազմիցս է լուսաբանել «Buy Armenian» օնլայն վաճառքի հարթակի աշխատանքները, որը ստեղծվել է ամերիկահայ ամուսիններ Նշան և Լիլիթ Օդաբաշյանների ջանքերով։ «Buy Armenian» օնլայն հարթակը բացառապես ներկայացնում է հայաստանյան արտադրության ապրանաքանիշերը, նպատակ ունենալով հայկական արտադրանքը հասանելի դարձնել ամերիկյան շուկայում, օգնել հայկական փոքր և միջին բիզնեսին ՝«Buy Armenian»-ի միջոցով արտահանելու։

Նշենք, «Buy Armenian» հարթակում կարող է գրանցվել յուրաքանչյուր հայաստանյան արտադրող, ներկայացնելով իր արտադրանքը, ապրանքանիշը։



Վերջին մեկ տարվա ընթացքումն տասնյակից ավելի հայկական ընկերություններ մուտք են գործել ամերիկյան մեծ շուկա, ինչպե՞ս է դա հաջողվել։ «Buy Armenian» ձեռքբերումների, հաջողության գրավականի և մի շարք հարցերի մասին Հայկ Մարկոսյանի հարցազրույցը Նշան Օդաբաշյանի հետ դիտեք ստորև․
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10ին և 11ին Glendale Civic Auditoriumում Buy Armenian կազմակերպության նախաձեռնությամբ կկայանա հայկական ամենամեծ ամանորյա տոնավաճառը, որի ընթացքում կներկայացվի հայկական արտադրանքը և հայ արտադրողի աշխատանքը։ Buy Armenian համահիմնադիրներ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների նպատակն է հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռել ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։ Տոնական ցուցահանդես֊ վաճառքը վստահորեն կնպաստի հայկական արտադրանքի լայն ճանաչմանն ու տարածմանը Լոս Անջելեսում։

Կարդացեք նաև՝

«Ամանորի սպասումով». հայկական արտադրանքի տոնավաճառ ԱՄՆ-ում






Yelaket.am լրատվական գործակալության լոս-անջելեսյան յութուբյան ալիքին կարող եք հետևել այստեղ
Կարդացեք նաև՝

Ելակետ տեղեկատվական գործակալության Լոս Անջելեսի տաղավարում Հայկ Մարկոսյանի զրուցակիցն է Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի ընդհանուր վիրաբույժ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժության թիվ մեկ ամբիոնի դասախոս Անի Բաբայանը։

Կարդացեք՝ Ի՞նչ մարտահրավերներ ունեն վիրաբույժները Հայաստանում․ հարցազրույց վիրաբույժ Անի Բաբայանի հետ
Դիտվել է 24949անգամ
Վերջին լուրեր