17 / Մայիս / 2023 : 13-23
Հունիսի 3-ին տեղի կունենա «ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսը
TCF ընկերությունների խումբն իր ծննդյան կապակցությամբ կազմակերպում է «Ֆորմուլա Վարդենիս» ամենաթվային կոնֆերանը, որը տեղի կունենա ս․թ․ հունիսի 3-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Միջոցառման նման ձևաչափը արդեն բարի ավանդույթի է վերածվել, որը միտված է ծառայելու համայնքներին ու հանրությանը և շարունակելու փոխօգնության ու համագործակցության նախաձեռնությունների շարքը։ Այն սկիզբ է առել 2021 թվականին գերհաջողված «Ֆորմուլա Գորիս»-ով, ապա շարունակվել «Ֆորմուլա Եղեգնաձոր»-ով։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում:
«Վարդենիս քաղաքի ընտրությունը պատահական չէ։ Վարդենիսն այլևս սահմանապահ համայնք է և առավել քան երբևէ ունի մեր ուշադրության ու աջակցության կարիքը։ Շատ կարևոր է բոլորիս մասնակցությունը երիտասարդներին գիտելիքով, փորձով, մոտիվացիայով զինելու, նրանց համար նոր հնարավորություններ ձևավորելու գործում։ Մենք որոշել ենք մեր թիմի և մեր ընկերների կուտակած գիտելիքը, փորձն ու հնարավորությունները մարզեր տանելու միջոցով նշել մեր ընկերությունների խմբի ծննդյան օրը և արդեն 3-րդ տարին է այդպես ենք անում»,- նշեց TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։
«Ֆորմուլա Վարդենիս»-ի նպատակն է Գեղարքունիքի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիք ու գործիքակազմ փոխանցելը, կոնֆերանսի մասնակիցների հետ փորձով և գիտելիքով կիսվելը, նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելը, ինչպես նաև զբաղվածությունն, ինքնազբաղվածությունը և բիզնեսներ սկսել խթանելը։ Այս ամենը կմոտիվացնի նրանց կրկնել ու բազմապատկել մեր ու մեր գործընկերների հաջողության պատմությունները։
«Մենք ուզում ենք ոչ միայն ոգևորել մարզերի բնակչությանը հաջողության պատմություններով, այլ նաև տեղեկացնել տեխնոլոգիական արդի զարգացումների մասին, որոնք կարող են օգտագործվել այսօր բազմաթիվ բնագավառներում։ Մեր նպատակներից մեկը հետաքրքրություն արթնացնելն է, որի արդյունքում մարդիկ կսկսեն հմտանալ և զարգանալ այս կամ այն ոլորտների մեջ»,- նշել է TCF ընկերությունների խմբի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։
Կոնֆերանսի շրջանակներում հանդես կգան մեծ հաջողությունների հասած ընկերությունների հիմնադիրներ, իրենց ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունեցող բարձրակարգ մասնագետներ, կկազմակերպվեն տարբեր վարպետաց դասեր, որի արդյունքում մասնակիցները կտիրապետեն աշխատաշուկայում արդյունավետ հանդես գալու հմտություններին, կկառուցեն իրենց LinkedIn էջն ու CV-ին, կպատկերացնեն՝ ինչ է ֆրիլանսինգը ու ամենահայտնի ֆրիլանսինգային հարթակներում կստեղծեն իրենց սեփական պրոֆիլները, կտիրապետեն «No code» գաղափարին և կկարողանան ներկայացնել իրենց ծառայություններն ու ապրանքները օնլայն եղանակով։
Կոնֆերանսը կնշանավորվի նաև Վարդենիսի քաղաքային գրադարանում TCF գրքասերների անկյունի բացմամբ, որի նպատակն է նպաստել տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։ TCF գրքասերների անկյունը հագեցած է լինելու անձնային աճի, բիզնեսի ու մասնագիտական ամենաարդի գրքերով, նաև առցանց ֆորմատի, որոնք վստահաբար շատ դեռահասների ու երիտասարդների մտահորիզոնի ձևավորման, երազելու, մեծ մտածելու կարողության զարգացման և մոտիվացիայի աղբյուր կհանդիսանան։ Այն կդառնա Վարդենիսի երիտասարդների ամենաայցելվող ու սիրված անկյուններից մեկը։
Կոնֆերանսի մեկնարկը կտրվի ս․թ․ հունիսի 3-ին՝ ժամը 10։30-ին, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում և կշարունակվի մինչ ժամը 18։30-ը, իսկ Գրքասերների TCF անկյունի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 14։00ին Վարդենիսի քաղաքային գրադարանում։ Նշենք, որ կոնֆերանսի մասնակցությունը լիովին անվճար է։ Այն արվում է ի շահ մեր հայրենիքի՝ Գեղարքունիքի մարզի և հարակից մարզերի երիտասարդներին գիտելիքով և հմտություններով ուժեղացնելու նպատակով։
Միջոցառման հղումը՝ այստեղ
***
TCF-ի մասին
TCF-ը բազմակոմպոնենտ էկո համակարգ է, որն օգնում է իրենց պրոդուկտի հաջողությամբ հետաքրքրված բոլոր ստեղծարարներին ստուգել պրոդուկտի կենսունակությունը Prelaunch.com հարթակում և հաջողությամբ իրականացնել արշավներ քրաուդֆանդիգային ու e-commerce հարթակներում, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում ստեղծարարներին կրթվելու ու համագործակցելու։ Իսկ նորարարություններով հետաքրքրված միլիոնավոր մարդկանց համար հնարավոր է դարձնում տեղեկանալ պրոդուկտների մասին աշխարհի ամենավերջին նորություններին և դրանք լավագույն պայմաններով ձեռբ բերել։ TCF-ն այն եզակի ընկերություններից է, ում հաջողվել է կյանքի կոչել 1,000-ից ավել նորարարական գաղափար՝ ընդհանուր առմամբ հավաքելով 100 միլիոն դոլարից ավել գումար։
Ավելին իմանալու համար այցելեք՝ https://thecrowdfundingformula.com/
Դիտվել է
6847անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...