11 / Մարտ / 2024 : 16-19

Գիտնականները հայտնաբերել են ամենահին «Մեռած» գալակտիկան

James Webb տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է դեռևս ամենահին «մեռած» գալակտիկան, որում մոտ 13 միլիարդ տարի առաջ «հանկարծակիորեն» դադարել է աստղերի ձևավորման գործընթացը: Ըստ գիտնականների՝ դա տեղի է ունեցել Մեծ պայթյունից մոտավորապես 700 միլիոն տարի անց:
James Webb աստղադիտակի օգնությամբ արված ուսումնասիրությունները պարզել են, որ հայտնաբերված գալակտիկան ունեցել է աստղերի ձևավորման կարճ և արագ գործընթաց՝ 30-90 միլիոն տարի: Սակայն 10-20 միլիոն տարվա ընթացքում գալակտիկայում աստղերի ձևավորումը դադարել է։ Չնայած ունեցած հնարավոր 2 վարկածներին՝ այս փոխակերպումը սովորականից ավելի արագ և հեշտ է տեղի ունեցել, ինչն էլ գիտնականներին խանգարում է բացահայտել երևույթի իրական պատճառները։
Դիտվել է 1308անգամ
Վերջին լուրեր