21 / Մարտ / 2024 : 16-40

«Neuralink» իմպլանտը, որը հնարավորություն է տալիս կրողին մտքով կառավարելու համակարգիչը

2024-ի հունվարին անդամալույծ կամավորի գլխուղեղում վիրատահությամբ տեղադրվեց Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերության իմպլանտը որն շուտով օգնեց հիվանդին կառավարել նոութբուքի կուրսորը՝ օգտագործելով միայն սեփական մտքի ուժը։

Բուժառուն տեսախաղեր և շախմատ է խաղում համակարգչով։ 8 տարի շարունակ պարալիզացված ապրող հիվանդը պատմել է, որ շատ հեշտ է տարել իմպլանտի տեղադրման վիրահատությանը և հաջորդ իսկ օրը դուրս գրվել հիվանդանոցից։ Որոշ ժամանակ մարզվելուց հետո նա սովորել է մտքի ուժով իրեն ենթարկել նոութբուքի էկրանի կուրսորը։ Այդուհանդերձ, իմպլանտը հնարավորություն չի տալիս երկարժամանակ խաղալու, քանի որ վերջինիս լիցքը բավարար է ընդհամենը մի քանի ժամվա աշխատանքի համար:

Լիցքավորումը տեղի է ունենում անլար, փոքրիկ սարքի միջոցով։ Նախատեսում է զարգացցնել մոդելը՝ հետագայում քնի միջոցով սարքը լիցքավորելը հնարավոր դարձնելու համար։ Չնայած որոշ թերությունների՝ սարքը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցոող մարդկանց ընդլայնելու իրենց կարողությունների սահմանները և, միտքն օգտագործելով, վերադառնալու իրենց նախկին կյանքին։
Դիտվել է 4650անգամ
Վերջին լուրեր