03 / Ապրիլ / 2024 : 14-48

Samsung-ը ներկայացրել է նոր խելացի մատանիներ

Samsung ընկերության ներկայացրած նոր խելացի մատանիները կտանեն տեխնոլոգիական զարգացումը մեկ քայլ առաջ։ Հարմարավետ և բազմաֆունկցիոնալ, հագեցված սրտի աշխատանքի ուսումնասիրման, զարկերակային ճնշումը չափելու և քնի ռեժիմի կարգավորման համակարգերով, մատանին կկարողանա նաև ճշգրիտ տվյալներով ցույց տալ մարդու աշխուժության աստիճանը և օրվա պատրաստվածությունը։ Սարքը մասնավորապես հագեցած է առողջությանը վերաբերող համակարգերով, որոնք կօգնեն կրողին ցանկացած վայրից ստանալ ինֆորմացիա իր ֆիզիկական և հոգեկան առողջության մասին։ «Մենք բոլորս ունենք մեր առջև դրված հստակ նպատական՝ դարձնել խելացի մատանին ավելին, քան բժշկական ուղեցույցը» - նշում է Samsung Electronics – ի տնօրեն Հոն Փակը։ Ստեղծողները նշում են, որ սարքի ստեղծման գաղափաը հղացել է հենց հաճախորդների հորդորով։ Նրանք ցանկանում էին ունենալ ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ հարմարավետություն և ֆունկցիոնալություն։ Դա է պատճառը, որ նոր մատանիները հասանելի և հարմարավետ կլինեն բոլորին, կկարողանան նույնիսկ տրամադրել ինֆորմացիա՝ օգտվելով արհեստական բանականությունից։
Դիտվել է 1818անգամ
Վերջին լուրեր