12 / Ապրիլ / 2024 : 16-38

Iphone 16. Ի՞նչ նորություններ կունենա նոր սմարթֆոնը

Հիմնվելով iPhone 16 սմարթֆոնի մոդելների լուսանկարների վրա ստեղծվել են նոր սմարթֆոնի համակարգչային որակյալ պատկերները։ Ակնկալվում է, որ iPhone 16-ի և iPhone 16 Plus-ի երկու ոսպնյակները կտեղավորվեն ուղղահայաց դիրքով, ինչպես iPhone 11-ը, որը թողարկվել է 2019-ին, մինչդեռ տեսախցիկի բլոկը նույնպես կփոխի իր ձևը: Սա նոր սմարթֆոններին հնարավորություն կտա տարածական տեսանյութեր նկարել Apple Vision Pro-ի համար: Հավելենք, որ iPhone 16-ի շարքը կունենա գործողությունների կոճակ, որին վերագրվում է մինչև ինը տարբեր գործառույթ: Իսկ աջ կողմում երևում է տեսախցիկի գործարկման նոր կոճակը: Ակնկալվում է, որ Apple-ն էլ ավելի մեծ ուշադրություն կդարձնի տեսախցիկի և լուսանկարների որակի վրա: Դրա հիմնական պատճառը վերջին մոդելի՝ Iphone 15-ի տեսախցիկի ոչ այդքան որակյալ լինելու փաստն է, որը դուր չի եկել շատ հաճախարդների։
Դիտվել է 11583անգամ
Վերջին լուրեր