15 / Ապրիլ / 2024 : 16-12

Գիտնականները բացահայտել են, որ Ուրանը կարող է այլևս չլինել «սառցե մոլորակ»

Ուրանը կարող է այլևս դադարել լինել «սառցե մոլորակ»․ այս մասին հայտնում են NASA-յի գիտնականները, ովքեր վերջին հետազոտությունների ընթացքում մոլորակի վրա հայտնաբերել են մեթանի մեծ պաշարներ։ Նախնական տվյալներով հայտնի էր, որ Ուրանում քիմիական նյութերից առկա են հիմննականում հելիումը և ածխածինը, իսկ մեթանի պաշարները չնչին քանակի էին։ Սակայն վերջին տվյալներով պարզ է դարձել, որ դրա քանակությունը մոլորակում կազմում է շուրջ 10 տոկոս։ Թեև Ուրանի մնացած հատվածը պատված է սառցե շորտով, դրա քիմիական կազմի վերաբերյալ փոփոխությունները կարող են ամբողջովին փոխել մոլորակի մասին գիտնականների ունեցած պատկերացումները։ Ուրանի մասին գիտնականներին հայտնի է սահմանափակ քանակությամբ տեղեկություն, քանի որ մոլորակը գտնվում է Երկիր մոլորակից մոտ 1․9 միլլիարդ կիլոմետր հեռավորության վրա, ինչը մոլորակը մեզ ավելի քիչ հասանելի է դարձնում ։
Դիտվել է 4916անգամ
Վերջին լուրեր