19 / Ապրիլ / 2024 : 15-35

Եվրոխորհուրդը կարգելափակի արհեստական բանականության մի շարք համակարգեր

Դեռևս անցյալ շաբաթ, Եվրոպական միությունը քննարկել է արհեստական բանականության օգտագործմանը և դրա վրա օգտագործման «թույլատրելի սանդղակին» վերաբերող մի շարք կետեր։ Նախատեսվում է ընդունել օրենքներ, որոնք մասնավորապես կսահմանեն հատուկ չափանիշներ արհեստական բանականության փոքր կամ մեծ ռիսկ ունեցող ծրագրերի վերաբերյալ։

Փոքր ռիսկ ունեցող ծրագրերը, օրինակ՝ սոցիալական ցանցերում ԱԲ-ի օգտագործման համար անհրաժեշտ չի լինի դրա հավելյալ ստուգում կամ վավերացում։ Սակայն այնպիսի համակարգերը, ինչպիսիք են բժշկական, խոշոր ընկերությունների և ցանցերի համար օգտագործվող արհեստական բանականության ծրագրերը, համարվում են բարձր ռիսկային համակարգեր, որոնք կանցնեն հատուկ ընթացակարգով և փորձարկմամբ։

Մեծ ընկերությունները պարտավոր կլինեն ներկայացնել օգատերերին իրենց անձնական տվյալների օգտագործման կամ իրենց համակարգերում տվյալների փոխանցման և տարածման մասին բոլոր տեղեկությունները։
Արգելված կլինեն մարդկանց ինքնությունը ճանաչող և տվյալներ փոխանցող համակարգերը, երեխաների, աշխատակիցների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին հայտնող ծրագրերը, ինչպես նաև՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված, ոչ իրական լուսսանկարներ կամ վիդեոներ ստեղծելու հնարավորություն ունեցող համակարգերը։ Դրանք կլինեն խիստ հսկողության տակ և կտրամադրվեն միայն դրա անհնրաժետությունը ունեցող հատուկ ընկերությունների։

Google-ը և OpenAI-ը արդեն իսկ թարմացրել են իրենց համակարգերը՝ դրան ավելացնելով Եվրոմիության հեղինակային իրավունքների դաշտը, որը վերջիններիս հնարավորություն կտա ստուգելու տվյալների բազան։ Նման նախագծի ստեղծման նպաակն է կանխել արհեստական բանականության օգտագործումը բռնության, ատելության կամ սպառնալիքի խոսք տարածումը և դրա իրականացումը։
Դիտվել է 2574անգամ
Վերջին լուրեր