Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2024 : 15-36

Նման պայթյունի կարելի է ականատես լինել կյանքում մեկ անգամ․ գիտնականները հայտնում են Հյուսիսային աստղի հնարավոր պայթյունի մասին

Քանի դեռ ամբողջ աշխարհը սևեռել էր իր ուշադրությունը արևի խավարման վրա, տիեզերքում տեղի էր ունենում աննախադեպ մի երևույթ։ Նոր աստղի պայթյուն տեղի է ունենում 80 տարին մեկ անգամ, ինչը նշանակում է, որ այս երույթը կարելի է տեսնել կյանքում ընդհամենը մեկ անգամ։ Հյուսիսային թագ T աստղը գտնվում է Երկրից 3000 լուսնայն տարի հեռավորության վրա ։ Նախատեսվում է, որ այս տարի սեպտեմբերին նույնիսկ անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել աստղի պայթյունը տիեզերքում։ Վերջին անգամ նման պայթյուն տեղի է ունեցել 1946 թվականին։ Սակայն այս կարևոր երևույթը արժևորելու համար, նախ պետք է հասկանալ ինչպես են դրանք առաջանում, ինչպես են կանորոշվում և ինչ կարևորություն ունեն նման պայթյունները։ Հիմնականում, գիտնականներին ոչ միշտ է հայտնի, թե երբ տեղի կունենա աստղի պայթյունը, սակայն գոյություն ունեն հատուկ, «յուրօրինակ» աստղեր որոնք պարբերաբար՝ 10 տարին մեկ որևէ հատվածից փոքրիկ պայթյուն են ունենում։ Հենց դա է գիտնականներին հուշում աստղերի ռիսկային լինլեու մասին և կանխորոշում դրա հետագա ամբողշական պայթյունը։ Հյուսիսային թագի 2 աստղերը հիմանկանում ունեն արևի խտությունը և կառուցվածքը, բայց չափերով մոտ 10 անգամ փոքր են արևից։ Դրանցից մեկը՝ Կարմիր հսկան իր մակերևույթին եղած մատերիան պտույտի ժամանակ փոխանցում է Հյուսիսային թագի T աստղին, որը, հասնելով ծանրաբեռնվածության պիկին, վերջիվերջո պայթում է։ Նման երևույթներ օգնում են գիտնականներին ուսումնասիրել աստղերի միջև եղած մատերիայի փոխանակությունը, դրանց խտությունը և արձակած էներգիան։ Դիտորդների համար պայթյունը կլինի տեսանելի, սակայն այն մեզ համար կլինի երկնքում հայտնված փոքրիկ մի ճեղք, որն աստիճանաբար կվերանա։
Դիտվել է 9015անգամ
Վերջին լուրեր