25 / Ապրիլ / 2024 : 16-35

Լուսանկարներ, որոնք փոխեցին աշխարհը

Ավելի քան 50 տարի առաջ արված այս լուսանկարը ամբողջովին փոխեց մարդկության պատկերացումը մեր մոլոակի, դրա գոյության և կաղմության վերաբերյալ՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն գիտական և աշխարհագրական լուսանկարը։

1968 թվականին՝ Սուրբ Ծննդյան երեկոյին, Ապոլոն 8 տիեզերանավը մեզ ուղարկեց Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։ Այն ոչ միայն շրջադարձային էր գիտության համար, այլ նաև հնարավորություն ուսումնասիրելու Երկիր մոլորակ կառուցվածքը, դիրքը և դրա գաղտնիքները։

Ապոլոն 8-ը Միացյալ Նահանգների Ապոլո ծրագրի շրջանակներում մարդու կողմից ղեկավարվող երկրորդ արշավանքն է, որ իրականացվեց 1968 թ. դեկտեմբերի 21-ին և առաջինն էր, որ երկրից լուսին թռիչք կատարեց և ապահով վերադարձավ։ Երեք տիեզերագնացներ՝ անձնակազմի հրամանատար Ֆրենկ Բորմանը, օդաչուներ Ջեյմս Լովելը և Վիլյամ Անդերսը - առաջին մարդիկ էին, որ ճամփորդեցին երկրի ուղեծրից դուրս, առաջինը տեսան երկիրը որպես ամբողջական մոլորակ և այնուհետ առաջինը անմիջականորեն տեսան լուսնի հեռավոր կողմը։

Ահա և լուսանարի մշակված արբերակը՝
Ներկայացնենք նաև տիեզերքից արված մադկության համար «հեղափոխական» նշանակություն ունեցող լուսանկարներից «առաջինները»՝

Մարսի առաջին լուսանկարը

Մարս մոլորակի առաջին լուսանկարն արվել է «Վիկինգ-1» տիեզերանավի կողմից մոլորակի վրա հայտնվելուց անմիջապես հետո: Պատկերն արվել է 1976 թվականի հուլիսի 20-ին:

Լուսնի առաջին լուսանկարը

Դագերոտիպ-լուսանկարն արվել է Ջոն Վ. Դրեյփերի կողմից 1840 թվականի մարտի 26-ին, Նյու Յորքի համալսարանի իր աստղադիտարանի տանիքից: Այդ ժամանակից ի վեր լուսանկարը խիստ վնասվել է:

Արեգակի առաջին լուսանկարը

Արեգակի առաջին լուսանկարն արվել է ֆրանսիացի ֆիզիկոսներ Լուի Ֆիզոյի և Լեոն Ֆուկոյի կողմից 1845 թվականի ապրիլի 2-ին: Նկարն արվել է դագերոտիպի գործընթացի միջոցով:

Կայծակի առաջին լուսանկարը

Կայծակն առաջին անգամ լուսանկարվել է 1882 թվականին: Լուսանկարիչ Ուիլյամ Ջենինգսը օգտագործել է այս լուսանկարը՝ ապացուցելու համար, որ կայծակը շատ ավելի բարդ է երևույթ է, քան նախկինում կարծում էին:

Տիեզերական առաջին լուսանկարը

Առաջին տիեզերական լուսանկարն արվել է 1946 թվականի հոկտեմբերի 24-ին արձակված V-2 # 13 հրթիռի միջոցով: Սև ու սպիտակ լուսանկարում պատկերված է Երկիր մոլորակը 104 կմ բարձրությունից: Նկարն արվել է 35 մմ կինոխցիկով:

Դիտվել է 5104անգամ
Վերջին լուրեր