Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2024 : 14-31

ԱՄՆ-ն թողարկել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը

ԱՄՆ Մեյնի համալսարանի ինժեներները ստեղծել են ահռելի չափեր ունեցող Fabrica Futuri 1.0 3D տպիչը, որը չորս անգամ ավելի մեծ է պոլիմերային 3D տպիչների նախկին ռեկորդակրից և կարող է տպել տան չափեր ունեցող կոնստրուկցիաներ ։ Ըստ մշակողների՝ Fabrica Futuri 1.0-ն կարող է տպել մինչև 29 մետր երկարությամբ առարկաներ և կարող է լուծել ոչ միայն մատչելի բնակարանների պակասի խնդիրը, այլև օգտագործվել կամուրջների, նավակների և հողմային տուրբինի մասեր տպելու համար: Այն ունակ է արտադրել ժամում 500 կգ նյութ, իսկ օգտագործվող նյութերը դիմացկուն են շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ։ FoF 1.0-ը նոր հնարավորություններ է բացում: Թեև 3D տպագրության գործընթացը որոշակի խնդիրներ ստեղծում է շրջակա միջավայրի համար կիրառվող պոլիմերներից առաջացող աղտոտվածության հետևանքով՝ FoF 1.0-ի նման 3D տպիչները նոր հորիզոններ են բացում շինարարության և արտադրության մեջ: Իր բարձր արտադրողականության և շրջակա միջավայրի ազդեցությանը դիմացող նյութեր օգտագործելու շնորհիվ, սարքը խնայում է ռեսուրսներ և ժամանակ, քանի որ օգտագործվում է միայն հստակ նյութեր, որոնցից թափոններ չեն մնում։ Սակայն մասնագետները կարծում են, որ այժմ նման սարքերը ավելի արդյունավետ են ոչ թե ամբողջական բնակարանների ստեղծման, այլ դրա միայն որոշակի մասերի արտադրման համար։ Սարքն արդեն իսկ կիրառվում է տիեզերական հրթիռների, բժշկական իմպլանտների ստեղծման համար, իսկ հետագայում հնարավոր կլինի ամբողջական շենքեր ու կամուրջներ տպել։
Դիտվել է 6167անգամ
Վերջին լուրեր