30 / Ապրիլ / 2024 : 15-38

Մարդիկ կունենան ինտերնետային կապ նույնիսկ տիեզերքում․ NASA-ն և Nokia-ն համատեղ ստեղծում են առաջին տիեղերական ինտերնետային կապի սարքը

Հնարավոր կլինի՞ հաղորդակցվել տիեզերքում ինտերնետային կապի միջոցով։
Մինչ այժմ գիտնականները աշխատում էին ինտերնետային կապը տիեզերք հասցելու համար և այժմ նրանք ունեն նաև գործընկեր, որը կօգնի իրագործել այս հեղաշրող ծրագիրը։ Nokia ընկերության հետ համատեղ NAS-ի գիտնականները ստեղծում են մի սարքավորում-արբանյակ, որը հնարավորություն կլինի տեղադրել լուսնի և հետագայում նաև այլ մոլորակների վրա՝ ապահովելով դրանց հետ ունեցած մշտական կապը։
Ծրագրի հեղնակները նշում են, որ սարքի գլխավոր առաքելությունը կլինի այլ մոլորակներում սառցաշերտերի առկայության բացահայտումը՝ տիեզերքից ուղիղ ռադիոկապի միջողով։

Սա նաև հնարավորություն կտա գիտնականներին տիեզերքից ինֆորմացիա ստանալ մի քանի անգամ ավելի արագ՝ կապելով 4G ինտերնետային կապը ռադիոհաղորդիչների հետ։
Ծրագրի հեղնակները նշում են, որ սարքի գլխավոր առաքելությունը կլինի այլ մոլորակներում սառցաշերտերի առկայության հայտնաբերումը։


NASA-ն նպատակ ունի այս տասնամյակում իրականացնել մարդության հաջորդ վայէջքը լուսին, որի իրականացման համար այս ծրագիրը մեծ նշանակություն կունենա։

Ծրագրի հիմնական նպատակներից մեկը նաև տիեզերագնացների հետ կապի անխափան պահպանումն է․ ինտերնետային կապը հնարավորություն կտա տիեզերագնացներին, Երկիր մոլորակից դուրս լինելով, հաղորդակցվել թե գործընկերների, թե ընտանիքի և հարազատների հետ։ Այն բոլոր համակարգերը, որոնք գործում են WiFi կապի միջոցով մեր մոլորակում հնարավոր կլինի օգտագործել նաև Երկրից դուրս։ Այս ծրագրի միջողով տիեզերքի, մոլորակնների ուսումնասիրությունը և դրա կառավարումը առանց մարդու միջամտության կդառնա ավելի հասանելի։

Սակայն նման սարքի ստեղծումը արդյունավետ կլինի ոչ միայն տիեզերքում, այլ նաև մեր մոլորակում․ անկախ գտնվելու վայրից՝ հնարավոր աղետների, հասարակության անվտանգության խաթարման, արտակարգ իրավիճակների և այլ անհապաղ դեպքերի ժամանակ՝ մշտական կապ ապահովող այս փոքրիկ սարքավորումը հնարավորություն կտա ունենալ հասանելիություն և մշտական ինտերնետային կապ։
Դիտվել է 3653անգամ
Վերջին լուրեր