02 / Մայիս / 2024 : 14-33

Samsung-ը դարձել է աշխարհում համար 1 էլեկտրոնիկայի ընկերությունը

Samsung Electronics ընկերութան տվյալներով՝ 2024-ի առաջին եռամսյակի շահույթը զգալիորեն աճել է 12,81%-ով՝ հասնելով մոտ 52,3 մլրդ դոլարի, իսկ գործառնական շահույթը կազմել է 4,79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն կտրվածքի համեմատ 932,8%-ով ավելի: Նախորդ տարի COVID-19 համաճարակի հետևանքով պահանջարկի անկման պատճառով զգալի կորուստներ կրելուց հետո Samsung-ը վերականգնել է իր ամուր դիրքերը շուկայում՝ նույնիսկ գերազանցելով սեփական կանխատեսումները. ընկերության փորձագետներն ակնկալում էին շահույթի 931% աճ։ Ի՞նչը հանգեցրեց շահույթի նման աճին: Այստեղ հսկայական դեր է խաղացել հիշողության չիպերի գների վերականգնումը արհեստական բանականության ոլորտում լավատեսական սպասումների ֆոնին։ Citi ընկերությունը նշել է, որ Samsung-ի NAND ներկառուցված հիշողության բիզնեսն աճելու ներուժ ունի արհեստական բանականության համար անհրաժեշտ հաշվարկների աճող պահանջարկի շնորհիվ։ Samsung-ն այժմ կանխատեսում է, որ երկրորդ եռամսյակում կնկատվի գեներատիվ արհեստական ​​բանականության պահանջարկի աճ այն դեպքում, երբ շարժական սարքերի նկատմամբ հետաքրքրությունը կմնա կայուն։
Դիտվել է 6512անգամ
Վերջին լուրեր