03 / Մայիս / 2024 : 15-03

Գործարկվել է աշխարհի ամենաարագ 6G ինտերնետը

Դեռևս 2020-ին Ճապոնիայի իշխանությունները մոտ 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն էին ցուցաբերել այն կորպորացիաներին, որոնք զբաղված էին վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ։ Այս տարի արդեն ճապոնացի մասնագետները փորձարկել են աշխարհի ամենաարագ ինտերնետը. Հեռահաղորդակցության ընկերությունների կոնսորցիումի մշակած սարքն ունի տվյալների փոխանցման գերարագ 6G ստանդարտի աջակցություն, որը 500 անգամ ավելի արագ է, քան ներկայումս հասանելի 5G-ն: Ստացողի և հաղորդիչի միջև մոտ 90 մետր հեռավորության վրա՝ թեստերի ժամանակ հնարավոր է եղել հասնել ինտերնետի 100 Գբիթ/վրկ տպավորիչ արագության ։ Այս արագությունը թույլ է տալիս մեկ վայրկյանում փոխանցել մոտ հինգ ֆիլմ HD լուծաչափով: Ակնկալվում է, որ այս տեխնոլոգիան որոշ երկրներում հասանելի կլինի միայն 2030-ականների սկզբին: 5G-ը, որը ներկայացվել է 2019-ին, անլար կապի ժամանակակից ստանդարտ է, որն ապահովում է տվյալների փոխանցման շատ մեծ արագություն: T-Mobile-ի ցանցում 5G-ի միջին արագությունը կազմում է մոտ 204,9 Մբիթ/վրկ, սակայն դրա տեսական արագությունը առավելագույնս հասնում է 10 Գբիթ/վրկ-ի։ Այնուամենայնիվ, գիտնականներն արդեն աշխատում են 6G կապի մշակման վրա, որը խոստանում է ապագայում զգալիորեն բարելավել ինտերնետ կապը։ 5G-ի և 6G-ի հիմնական տարբերությունը էլեկտրամագնիսական սպեկտրի հաճախականությունների տիրույթներն են, որոնցում դրանք գործում են: Ավելի բարձր հաճախականության տիրույթներում աշխատելը սովորաբար ապահովում է տվյալների շատ ավելի բարձր արագություն:
Դիտվել է 4900անգամ
Վերջին լուրեր