Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2024 : 15-05

ChatGPT-ի հիմնադիրը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասին

ChatGPT չատբոտը, որը համարվում է արհեստական բանականությմբ աշխաող գլխավոր հավելվածը, OpenAI ընկերության նախագիծն է։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, թե, օգտագոչծելով արհեստական բանականությունը, մարդիկ չեն գիտակցում, որ այն իսկապես վտանգավոր կարող է լինել և հանգեցնել զանգվածային կրճատումների շատ ոլորտներում։ Ալթմանն այս հայտարարությունն արել է ի պատասխան հարցին, թե ինչ է կարծում այն ​​մասին, թե ԱԲ-ի ստեղծած ապատեղեկատվությունը կարող է ազդել ընտրությունների վրա։ «Իմ ամենամեծ մտահոգությունն այս պահին սոցիալ-տնտեսական փոփոխություններն են, դրանց արագությունն ու մասշտաբը, և թե ինչ ազդեցություն կունենան դրանք»- ասել է նա՝ հավելելով, որ ԱԲ-ն կարող է զանգվածային կերպով մարդկանց փոխարինել տարբեր ոլորտներում՝ այդկերպ ազդելով տնտեսության վրա: Հիմնադիրը մտահոգված է, որ շատերն այս հարցին լրջորեն չեն մոտենում։ Նրա խոսքով՝ GPT- 4-ը դեռևս էական վտանգ չի ներկայացնում աշխատատեղերի համար, ուստի շատերը հիմա ավելի հանգստ են այդ հարցում։ «Նրանք մտածում են՝ դե լավ, մենք շատ էինք անհանգստանում, մինչդեռ դա խնդիր չէ։ Մտավախություն ունեմ, որ մենք ապագայում պարզապես բավականաչափ լուրջ չենք վերաբերվի այս հարցին, և դա շատ լուրջ խնդիր է»,- ասել է նա: Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2024-ի սկզբին կատարած ուսումնասիրության՝ ԱԲ առաջադեմ տեխնոլոգիաները կարող են ազդել զարգացած երկրներում աշխատատեղերի ավելի քան 60%-ի վրա: Հաղորդվում է, որ այս աշխատատեղերի գրեթե կեսը կարող է ավտոմատացվել, ինչը կհանգեցնի աշխատատեղերի զանգվածային կրճատման : Ալթմանը բազմիցս նշել է, որ ԱԲ այս գործիքները կարող են օգնել մարդկանց իրենց աշխատանքում՝ պոտենցիալ օգնելով նրանց ավելին անել ավելի քիչ ժամանակում, այդուհանդերձ, դրանք կարող են նաև ամբողջությամբ փոխարինել մարդկանց որոշակի ոլորտներում: Շատ ընկերություններ արդեն իսկ որոշ հաստիքներում մարդկանց փոխարինել են ԱԲ-ով` արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու համար:
Դիտվել է 1792անգամ
Վերջին լուրեր