13 / Մայիս / 2024 : 15-54

Մի շարք լրատվական ընկերություններ հեղինակային իրավունքի խախտման մեղանդրանքով դատի են տվել Microsoft-ին և OpenAI-ին

Աշխարհախռչակ 8 թերթեր դատի են տվել Microsoft-ին և OpenAI-ին՝ պնդելով, որ տեխնոլոգիական այդ ընկերությունները թերթերի բովանդակությունն օգտագործել են AI մոդելներ պատրաստելու համար: Թերթերը, ինչպիսիք են New York Daily News-ը և Chicago Tribune-ը, հայց են ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան, պնդելով, որ 2 տեխնոլոգիական ընկերությունները ամբողջովին պատճենել են միլիոնավոր հոդվածներ՝ Microsoft-ի Copilot-ին և OpenAI-ի ChatGPT-ին վերապատրաստում իրականցնելու համար՝ նշելով, որ AI համակարգերը օգտագործում են թերթերի հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունը։ Թերթերի համողմամբ, այս ընկերությունները վտահ են, որ ինչ-որ կերպ խուսափելու են վճարումից կամ թույլտվությունից և բովանդակությունը վերցնելու են։ Mictrosoft-ը նշում է, որ իրենք ակտիվորեն ներգրավված են գործընկերության մեջ բազմաթիվ լրատվական կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս քննարկելու մտահոգությունները ոչ հանրային եղանակով։ MediaNews Group-ի և Tribune Publishing-ի գործադիր խմբագիր Ֆրենկ Փայնը New York Daily News-ին ասել է, որ թերթերը չեն կարող թույլ տալ OpenAI-ին և Microsoft-ին իրենց հաշվին կառուցել նրանց սեփական բիզնեսը: Նախագահը նշում է սա խթանում է միմիայն արհեստական բանականության զարգացմանը և տվյալների նման հասանելիությունը ԱԲ հարթակում կհանգեցնի թերթերի և լրատվաան ընկերությունների աշխատանքի արդյունավետության կտրուկ նվազեցմանը։ The New York Times-ը արդեն իսկ դատի էր տվել OpenAI-ին և Microsoft-ին 2023թ-ին՝ մեղադրելով ընկերություններին հեղինակային իրավունքի խախտման մեջ և պնդելով, որ նրանք օգտագործել են իր բովանդակությունը առանց ChatGPT-ի մշակման թույլտվության:
Դիտվել է 3007անգամ
Վերջին լուրեր